Վարչապետը Հարկային նոր օրենսգրքի նախագիծը քննարկել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ
ПОЛИТИКАՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում և դրա արդյունքները ներկայացնել կառավարություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



