Արթնացեք գեղեցիկ. Գիշերային դիմակ
ЛАЙФԳեղեցիկ և փայլող մաշկը շատերին թվում է անհասանելի երազանք։ Եվ ամենը ատելի պիգմենտային հետքերի պատճառով, սակայն դրանց դեմ հնարավոր է պայքարել։ Եթե ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը, մի շտապեք գնել թանկարժեք քսուքներ մաշկը սպիտակեցնելու համար, քանի որ այդ կերպ ավելի կվնասեք մաշկին։
Դրա փոխարեն օգտվեք հատուկ տնային պայմաններում պատրաստվող կպչուն դիմակից։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են ընդամենը 3 սովորական բաղադրիչներ, որոնք կարելի է գնել ցանկացած մթերային խանութից։ Այս դիմակը կարելի է օգտագործել մաշկի բոլոր պրոբլեմատիկ հատվածների դեպքում, այդ թվում ոտքերի և ձեռքերի։ Ժամանակի ընթացքում դուք կազատվեք մաշկի պիգմենտային հետքերից, իսկ մաշկը կստանա նուրբ ճենապակ երանգ։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ մածուն
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղնակը.
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը։ Քսեք դիմակը պրոբլեմատիկ հատվածներին։ Թողեք 15 րոպե, ապա հեռացրեք դիմակը։ Խորհուրդ է տրվում այս դիմակը օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն հեռացնելուց հետո մաշկը կարող է տեղ-տեղ կարմրել։
Օգտագործեք դիմակը շաբաթական 2 անգամից ոչ ավել։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



