Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ արժե մեր երկրում մահանալը.«Հայոց աշխարհ»

ОБЩЕСТВО

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով.

«  Ի՞նչ արժե մեր երկրում մահանալը: Մենք սիրում ենք պարբերաբար կատակով կրկնել, թե Հայաստանում մահանալն ավելի թանկ է, քան ապրելը, և բոլոր հուսահատվածներին խորհուրդ տալիս ընտրել ապրելու տարբերակը: «Հայոց Աշխարհ»-ը որոշեց պարզել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում թևավոր խոսք դարձած այդ արտահայտությունը ,և ի՞նչ կարժենա մեկ հանգուցյալի համար քիչ թե շատ վայելուչ կազմակերպված թաղման ամբողջ արարողությունը:
  
Բնականաբար մահանալուց հետո հանգուցյալին առաջինը դիահերձարան են տանում, իսկ տարբեր դիահերձարաններում համապատասխան արարողակարգերի համար տարբեր գներ են սահմանված:
  
Ընդ որում՝ նշանակություն ունի նաև դիահերձարանի հեղինակավոր լինել-չլինելը: Եթե այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում, ապա գները համեմատաբար մատչելի են: «Մալաթիա» բժշկական կենտրոնի ընդունարանում փակցված գների համաձայն՝ դիահերձումն ու բալզամացիան այնտեղ արժե 30 հազար դրամ, դեմքի սափրումն ու հարդարումը` 15 հազար դրամ, սառնարանում դիակը պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց 5 հազար դրամ է սահմանված:
  
Իսկ, օրինակ, կենտրոնական դիահերձարանում` այսպես կոչված, «անատոմիկում» գները, համապատասխանում են դրա «վիպ» կարգավիճակին` գրեթե կրկնակի են:

Իհարկե, միշտ չէ, որ դիահերձման համար հանգուցյալների հարազատներից գումար են պահանջում: Երբեմն նրանց փոխարեն վճարում է պետությունը` պետպատվերի շրջանակներում:

Որպես քրիստոնյա ժողովուրդ՝ մեզանում ընդունված սովորություն է մահացածին դագաղով հողին հանձնելը` որքան էլ լինի դագաղի գինը: Կախված փայտի և կտորի որակից և դագաղի վրա արված փորագրությունների առկայությունից` դրա արժեքը կարող է հասնել մինչև 5 հազար դոլարի: Համենայն դեպս Նար-Դոս փողոցում գործող՝ թաղման պարագաների առքուվաճառքով զբաղվող խանութներում դրա գինը սկսվում է 30 հազար դրամից և հասնում մինչև 5 հազար դոլարի: Իհարկե, նման գնով դագաղ ձեռք բերելու շռայլություն կարող են թույլ տալ միայն մեծահարուստների հարազատները, ովքեր այդ հարցում նույնպես ձգտում են աչքի ընկնել իրենց ցուցամոլությամբ:

30 հազար դրամից է սկսվում նաև հանգուցյալի տեղափոխման համար նախատեսված, այսպես կոչված, «կատաֆալկա» մեքենաների ծառայությունը:

Ի՞նչ թաղում` առանց հոգեհանգստի արարողության: Վերջին տարիներին մեզանում սովորություն է դարձել մահացածների հոգու հանգստության արարողությունը կազմակերպել եկեղեցիներում:

Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ թաղման արարողության համար որևէ սակագին սահմանված չէ: Վճարումը կատարվում է կամավորության սկզբունքով: Հանգուցյալի հարազատների ցանկությամբ հոգեհանգստի արարողությանը հրավիրված երգչախմբի յուրաքանչյուր անդամի վճարվում է 2-3 հազար դրամ, որքան սահմանված է Սուրբ պատարագի երգեցողության համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, 10-20 հազար դրամ էլ ծախսվում է եկեղեցական արարողակարգի համար:

Առանձին ֆինանսական ներդրում է պահանջում գերեզմանատեղ ձեռք բերելը, եթե հանգուցյալը թաղվելու համար ընտանեկան գերեզմանոց չունի: Ընդ որում՝ ամենամեծ ծախսը մահացածի հարազատներն անում են հենց գերեզմանատնից հողատարածք գնելու համար, այն դեպքում, երբ պետականորեն այդ տարածքը անվճար պետք է տրամադրվի:

Գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է և հեռու, մեկ գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքն արժե 700-800 հազ. դրամ, իսկ առաջին կամ կենտրոնական շարքերում գտնվող հողակտորների գները տատանվում են 3-8 հազար դոլարի սահմաններում:

Այս ամենին ավելացրեք կենդանի երաժշտության, հոգեհացի և թաղման այլ արարողությունների համար պահանջվող ֆինանսական միջոցները, գումարեք իրար և կհասկանաք, որ իսկապես Հայաստանում եթե չեք ցանկանում ձեր հարազատներին վատություն անել, ապա պայքարեք ապրելու համար: Մեր կոպիտ հաշվարկներով մեկ հոգուն թաղելու համար նվազագույնը 500 հազար դրամ է անհրաժեշտ: Վայ այդ մահացածի հարազատներին, եթե հանգուցյալը սև օրվա համար գումար հետ գցած չի լինում, կամ էլ պետությունը նրա համար որոշակի գումար չի փոխանցում` թաղման ծախսերը հոգալու նպատակով»,–գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества