Լավագույն թեյը՝ ոտքերի ուռածությունից ազատվելու համար
ЛАЙФՈտքերի ուռածության ամենատարածված գործոններից է արյան վատ շրջանառությունը, ոչ առողջ սնունդը, դաշտանային ցիկլը, ոչ առողջ քաշը և հղիությունը։ Սակայն վերջերս ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, խոնավությունը նպաստում է ոտքերի ուռածությանը։
Սակայն կան բնական միջոցներ, որոնք կարող են լուծել խնդիրը։ Այս հարցում շատ արդյունավետ է մաղադանոսը։ Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մաղադանոսն ունի առողջության համար մեծ օգուտներ նաև այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են ասթման, ալերգիաները, միզուղիների վարակները և մարսողական խնդիրները։ Այս խոտաբույսը նաև օգնում է բուժել բրոնխիտը, իջեցնում է արյան ճնշումը։
Այս բաղադրատոմսը, ի թիվս վերոնշյալ օգուտների, օրգանիզմից դուրս կհանի ավելորդ հեղուկը և կիջեցնի ոտքերի ուռածությունը, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 500մլ ջուր
• 5 ճաշի գդալ մաղադանոս։
500 մլ եռացող ջրի մեջ ավելացնել կտրատած մաղադանոսը և ջուրը եռացնել ևս 5 րոպե։ Թողնել թեյը 20 րոպե, այնուհետ քամել և խմել։
Սակայն եթե առկա է ոտքերի քրոնիկ ուռածություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի և պարզել իրական պատճառները։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



