Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ու ճաքերից ազատվելու համար
ЛАЙФՈտքերի մաշկի առողջացումը կարելի է իրականացնել տնային պայմաններում: Այս միջոցները կօգնեն ձեզ մոռանալ, ազատվել ոտքերի քրտնարտադրությունից, կոպտացած մաշկից, ճաքերից և դեֆորմացված մաշկից:
Ոտքերի մաշկի բուժում` կաղնու կեղևի օգնությամբ.
Այս միջոցը բավական է անել շաբաթեկան մեկ անգամ, որպեսզի բուժեք ոտքերի մաշկը:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
100գ կաղնու կեղև
5 լիտր ջուր
Պատրաստման եղանակը.
Կաղնու կեղևը անհրաժեշտ է եռացնել ջրի մեջ 10 րոպե: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել եղեսպակից պատրաստված թուրմ, այն շատ օգտակար է ճաքերի բուժման համար:
Լցրեք պարունակությունը տարայի մեջ և պահեք ոտքերը գոլ ջրում 20 րոպե:
Կաթից պատրաստված թուրմ` այտուցված ոտքերի համար: Կաթը և ձիթապտղի ձեթը սնուցում են ոտքերի մաշկը և բուժում ճաքերը:
Պատրաստման համար անհրաժեշտ է
2լ եռացրած ջուր
1 ճաշի գդալ կաթ
3 ճաշի գդալ կիտրոն
2 ճաշի գդալ ձիթպտղի ձեթ
Մեկ պտղունց դարչին
Պատրաստման եղանակը.
Այժմ խառնեք բոլոր բաղադրիչները: Ջուրը պետք է լինի ձեզ հաճելի ջերմաստիճանի: Պահեք ոտքերը այդ ջրում 15 րոպե: Այս միջոցը պարբերաբար անելով, դուք կունենաք գեղեցիկ ոտքեր:
Ինչպես նաև շատ լավ միջոց է կեֆիրով թուրմը: Այն պատրաստելու համար պարզապես անհրաժեշտ է ջրի մեջ ավելացնել կեֆիր և արդյունքը ձեզ կզարմացնի:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



