Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կազանում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներն ավարտվել են

ПОЛИТИКА

Կազանում հունիսի 3-ին ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից:

Նիստի շրջանակներում  Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինի հետ:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Թաթարստանի բազմազգ հասարակությանը հուզող խնդիրներին:  Հայ  խորհրդարանական պատվիրակությունը Թաթարստանի խորհրդարանում մասնակցել է աշխատանքային ընդունելության, ինչպես նաև՝ այցելել  Թաթարստանի հանրապետության Պառլամենտարիզմի թանգարան, որտեղ Հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը գրառում են կատարել  թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի երկրորդ մասի օրակարգի գլխավոր թեման եղել է  հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և համագործակցությունը, այդ թվում՝ ուսումնասիրելով Թաթարստանի  օրինակը:

Նիստին մասնակցել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը, երկրի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևը, կառավարության փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը: 

Թաթարստանի խորհրդարանի նախագահը իր ողջույնի խոսքում հայաստանցի գործընկերներին ներկայացրել է երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի մանրամասները` կենտրոնանալով ազգամիջյան ասպեկտների վրա: Հանդիսանալով Թաթարստանի բազմազգ ժողովուրդների Վեհաժողովի նախագահ` Ֆարիդ Մուխամեդշինը բարձր է գնահատել Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, մասնավորապես նշելով. «Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօ ջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, և իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի և Հայաստանի հայերի, ինչպես նաև, երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը»:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը վարել են  հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության  և  Թաթարստանի Հանրապետության միջև համագործակցության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական ազատ գոտիների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրվել է վերջին տասը տարիներին Թաթարստանի տնտեսական հն արավորությունները և այսօրվա նվաճումները նավթաքիմիական , բժշկական, մեքենաշինական սարքավորումների արտադրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Խորհրդարանականները կարևոր են համարել վերջին շրջանում Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների անցկացումը ոչ միայն մայրաքաղաքներում, այլ մարզերում, ինչն առավել նպաստում է միջտարածաշրջանային տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:   

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հանձնաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված  որոշումների իրականացման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածության մեջ, ինչպես նաև՝ 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի և Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 28-րդ նիստին առնչվող կազմակերպչական խնդիրներ:  Հայ խորհրդարանականները առաջարկել են հերթական հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆ որումն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Միջխորհրդարանական 27-րդ նիստի աշխատանքները ամփոփվել են հրավիրված մամուլի ասուլիսում, որի ընթացքում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը` միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է  առաջ շարժվի:  Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որևէ երկրում երբևէ չկրկնվեն, ապա հարկավոր է , որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները,  կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք և քաղաքացիական համարձակություն ունենան,,:

Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինը իր հերթին կարևորել է ժողովրդական դիվանագիտությունը, ընդգծելով, որ միջխորհրդարանական նման շփումները թույլ են տալիս ավելի սերտորեն ծանոթանալու և  ամրապնդելու հարաբերությունները տարբեր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի ավարտից  հետո  հայ խորհրդարանականները այցելել են Կազան քաղաքի  պատմամշակութային կենտրոն , Թաթարստանի ժողովուրդների բարեկամության տուն-թանգարան, հանդիպել Թաթարստանում բնակվող հայկական համայնքի ակտիվի հետ, որի ընթացքում պատվոգրեր հանձնել Ռուսաստանի հայերի միության Կազանի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Միքայել Խաչատությանին և Թաթարստանի Ամետևսկի հայկական համայնքի նախագահ Վոլոդյա Մելքոնյանին:

Հունիսի 4-ին Հայկական խորհրդարանական պատվիրակությունը այց է կատարել Թաթարստանի հանրապետության Լաիշևյան մունիցիպալ մարզ, որտեղ մասնակցել է «Սաբանտույ»  կոչվող ազգային տոնին:

 Հայ խորհրդարանականները Հայաստան կվերադառնան հունիսի 5-ին:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами