Սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի տարածք
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները` ռուսական ավիացիայի աջակցությամբ, անցել են Ռաքքա սիրիական նահանգի սահմանը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման, այսպես կոչված, մայրաքաղաք համարվող համանուն քաղաքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ընդդիմադիր մամլո ծառայությունը:
Աղբյուրի տվյալներով` կառավարական ուժերին հաջողվել է 2014-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ մուտք գործել նահանգի տարածք:
Նախօրեին ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Համա նահանգի արևելյան շրջանների ուղղությամբ, որը տեղակայված է Ռաքքայի հարևանությամբ: ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական ավիացիան ԻՊ-ի 4 նավթային գործարան է ոչնչացրել Ռաքքա քաղաքի շրջանում:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



