Իբրահիմովիչը երաշխիքներ է ցանկանում ստանալ Մոուրինյոյից
СПОРТՇվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն մեկ պայմանով,- տեղեկացնում է «Guardian»-ը:
34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է զրուցել Ժոզե Մոուրինյոյի հետ եւ նրանից երաշխիքներ ստանալ, որ նա կարեւոր դեռ է խաղալու պորտուգալացի մասնագետի թիմում: Զլատանը պատրաստ չէ կատարել պահեստային հարձակվողի պարտականությունները, քանի որ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտին քիչ ժամանակ է մնացել:
Իբրահիմովիչը մանչեսթերցիների հետ համաձայնեցրել է աշխատավարձի չափը, որը կկազմի շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ: Նրա գործակալ Մինո Ռայոլան գտնվում է Ֆրանսիայում, այդ պատճառով բանակցությունները կշարունակվեն հունիսի 6-ից ոչ շուտ:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



