Ռամզան Կադիրովը Գրոզնիի փողոցներից մեկը կանվանակոչի Մուհամեդ Ալիի պատվին
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի Գրոզնի քաղաքում փողոցներից մեկը կանվանեն լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի պատվին: Բացի այդ, նրա հիշատակին բռնցքամարտի դահլիճ կկառուցվի:
Ինչպես հայտնում է Russia Today-ը` այս մասին Instagram-ի իր էջում հաղորդել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը` ցավակցություն հայտնելով Ալիի մահվան առթիվ:
«Ցավալի լուր է ստացվել ԱՄՆ-ից: Այս հանցավոր աշխարհից իրական մուսուլման է հեռացել` մարդկության պատմության մեծագույն բռնցքամարտիկներից մեկը, ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մուհամեդ Ալի: Նա բազմիցս ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ, ինչպես նաև դարի մարզիկ:
Նրա շնորհիվ ես բռնցքամարտիկ դարձա և բռնցքամարտով զբաղվելու պայմաններ ստեղծեցի հազարավոր տղաների համար: Ես բռնցքամարտի դահլիճ կկառուցեմ նրա պատվին, ինչպես նաև նրա անունով փողոց կանվանեմ», - սոցցանցում գրել է Կադիրովը:



