Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործողություններից 36-ամյա հայուհի է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՀալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը, Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը:
Սուլեյմանիե թաղամասում արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված):
Մարդկային կորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ:
Հունիսի 2-ին հայաբնակ Նոր գյուղի հրթիռակոծությունից չորս հայ տղամարդիկ էին մահացել, մեծապես վնավել էին «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքը, նույնանուն վարժարանի դասարանները:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



