ԱՄՆ իշխանությունները հետեւում են Ճապոնիայի բնակիչներին. Սնոուդեն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ իշխանությունները հետեւում են Ճապոնիայի բնակիչներին: Այս մասին ասել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, փոխանցում է Japan Times-ը:
Իր հայտարարությունը նա արել է Ճապոնիայում կայացած տեսաժողովի ժամանակ՝ ելույթ ունենալով Ռուսաստանի անունից:
Սնոուդենն ապրում էր Ճապոնիայում 2009-2011թթ., երբ աշխատում էր ԱՄՆ ՌՕՈւ բազայի սպասարկման Dell Inc ընկերությունում:
«Նրանք գիտեն ձեր հավատը: Գիտեն, թե ինչ եւ ում եք դուք սիրում: Մեր աշխատանքն էր պարզել, թե ով ինչպես է ապրում Ճապոնիայում»,- ասել է Սնոուդենը:
ԿՀՎ նախկին գործակալի խոսքով՝ ճապոնական հասարակության համար գլխավոր սպառնալիքներից է օրինագիծը, որի համաձայն՝ պաշտպանական տեղեկությունների արտահոսքի համար մինչեւ 10 տարի ազատազրկում է հասնում: Իսկ նման արտահոսքն ուսումնասիրողներին, այդ թվում՝ լրագրողներին կարող է սպառնալ մինչեւ 5 տարվա ազատազրկում:



