Չինաստանը չպետք է Հարավչինական ծովում ՀՕՊ բազա տեղակայի. Քերրի
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը Հարավչինական ծովում ՀՕՊ բազայի տեղակայմամբ կկատարի առաջին սադրիչ եւ ապակայունացնող քայլը: Այս մասին Մոնղոլիայում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ այդ գործողությունները կսրեն ասիական այլ երկրների հետ Չինաստանի հարաբերությունները եւ հարցականի տակ կդնեն Պեկինի կողմից կղզիների եւ տարածքային ջրերի շուրջ վիճելի հարցերի դիվանագիտական լուծման մտադրությունը:
«ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի անցնում, եւ ոչ ոք չպետք է միակողմանի կարգով ուժեղացնի տարածաշրջանում ռազմական ներկայությունը»,- ասել է Քերրին:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Մոնղոլիայից մեկնել է Չինաստան, որտեղ մասնակցելու է ԱՄՆ-Չինաստան ամենամյա ռազմավարական եւ տնտեսական բանակցություններին:
Չինաստանը Հարավչինական ծովում ՀՕՊ բազայի տեղակայմամբ կկատարի առաջին սադրիչ եւ ապակայունացնող քայլը: Այս մասին Մոնղոլիայում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Associated Press-ը: