Վարդին այսօր բուժզննում կանցնի Արսենալում
СПОРТԱնգլիական «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին պատրաստվում է «Արսենալ» տեղափոխվելուն:
ESPN-ը հայտնում է, որ այսօր` հունիսի 5-ին 29-ամյա անգլիացին բուժզննում է անցնելու անգլիական ակումբում:
«Արսենալը» ցանկանում է արագացնել Վարդիի տրանսֆերը, որպեսզի հասցնի այն գրանցել մինչ Եվրո 2016-ի մեկնարկը: Երկուշաբթի ֆուտբոլիստը պետք է Անգլիայի հավաքականի հետ մեկնի Ֆրանսիա, որտեղ կայանալու է մրցաշարը, ուստի որոշում է կայացվել բուժզննում անցկացնել կիրակի:
Ըստ աղբյուրի տեղեկության` «Լեսթերի» հետ պայմանագրում Վարդիի հրաժարագինը Չեմպիոնների լիգայի մասնակից թիմի համար կազմում է 22 միլիոն ֆունտ (28,5 միլիոն եվրո): «Արսենալն» արդեն ակտիվացրել է այդ հնարավորությունը և պատրաստվում է 29-ամյա ֆուտբոլիստին զգալիորեն բարձր աշխատավարձ վճարել:
Անգլիայի ավարտված առաջնությունում Վարդին 36 խաղում խփած 24 գոլով դարձավ 2-րդ լավագույն ռմբարկուն: