Իլյինը կարող է զրկվել Լոնդոն-2012-ի ոսկե մեդալից
СПОРТՕլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ ծանորդ Իլյա Իլյինն այն մարզիկներից է, ում՝ Լոնդոն-2012-ի ժամանակ հանձնած դոպինգ ստուգման նմուշը դրական արդյունք է ունեցել, գրում են ասիական լրատվամիջոցները։
Երեկ հայտնի է դարձել, որ հինգ ղազախ մարզիկների դոպինգ թեստերը՝ հանձնված Պեկին-2008-ի և Լոնդոն-2012-ի ժամանակ, դրական արդյունք են տվել։ Դրանց թվում է նաև Լոնդոն-2012-ի ծանրամարտի չեմպիոն Զուլֆիա Չինշալոն։
Իլյինը Լոնդոնում ոսկե մեդալ էր նվաճել մինչև 94 կգ քաշային կարգում, նա չեմպիոն էր դարձել նաև Պեկին-2008-ում։ Եթե տեղեկությունը հաստատվի, Իլյինը կարող է զրկվել օլիմպիական ոսկուց և որակազրկվել Ռիո-2016-ի նախօրեին։
Ղազախսանի ազգային օլիմպիական կոմիտեում չեն ասում, թե որ մարզիկների դոպինգ-թեստերն են դրական արդյունք տվել։ Այժմ ստուգվում են բոլոր հինգ մարզիկների Բ նմուշները։