Հակաահաբեկչական գործողություններ՝ Ղազախստանում. կան զոհեր և վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի Ակտոբե քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևի խոսքին:
Նրա խոսքով՝ քաղաքում երկու զենքի խանութի վրա հարձակումներ են եղել անհայտ անձանց կողմից, ինչպես նաև Ազգային գվարդիայի վրա, որի հետևանքով «սպանվել է խանութներից մեկի վաճառողը, մեկ մարդ վիրավոր է: Ռազմական ստորաբաժանումում հարձակման հետևանքով մահացել է մեկ սպա և մեկ պայմանագրային զինծառայող: Ինը զինվորական վիրավոր է»:
ՆԳՆ-ի ներկայացուցչի տեղեկություններով՝ բերման է ենթարկվել հարձակվողներից մեկը, երեքը սպանվել են, իսկ մեկը՝ վիրավորվել: Մի քանի հանցագործի հաջողվել է թաքնվել, այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
«Հարձակվողները, ենթադրվում է, ոչ ավանդական արմատական կրոնական հոսանքների հետևորդներ են»,- հավելել է Սադուբարը:



