«Արսենալը» ակտիվացրել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի գնման հնարավորությունը
СПОРТՋեյմի Վարդին չեմպիոնական մրցաշրջանի ընթացքում երակարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, կողմերը պայմանավորվել են 20 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին, այն ակումբի օգտին, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:
Ըստ The Guardian-ի տվյալների, Արսեն Վենգերը պատրաստ է ծախսել անհրաժեշտ գումարը 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստի համար: «Աղվեսներն» իրենց հերթին Ջեյմիին առաջարկում են բարելավված պայմանագիր և պլանավորում են պահել ակումբում Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվողին:
«Մնա չեմպիոնների հետ, Վարդի: Մի տեղափոխվիր հավերժ անհաջողակների մոտ»,- թվիթերյան իր էջում գրել է Գարի Լինեկերը:
Նախորդ մրցաշրջանի 36 խաղերում Վարդին խփել է 24 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



