Մի տվեք այս դեղահաբերը երեխաներին. անմիջապես նետեք աղբամանը
ЛАЙФՇատ ծնողներ երեխաներին տալիս են ջրի մեջ լուծվող դեղահաբեր, որոնք պարունակում են պարացետամոլ, երբ երեխաները ջերմություն են ունենում։ Սակայն բրիտանացի մանկաբույժները զգուշացնում են, որ պարացետամոլը կյանքի ընթացքում կարող է առաջացնել լուրջ խնդիրներ։
Մանկաբույժ և Լոնդոնի համալսարանական քոլեջի մանկաբուժության պրոֆեսոր Ալիստեյր Սոթքլիֆը պնդում է, որ երեխաներին պարացետամոլ տալով մենք մեծացնում ենք նրանց մոտ ասթմայի, երիկամների, լյարդի և սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Արքայական դեղագործական ասոցացիան համաձայնում և աջակցում է Սոթքլիֆի տեսակետին։ Բրիտանացի դեղագործները ծնողներին խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն չդարձնել ջերմաչափերին, այլ երեխայի վիճակը գնահատել նրանց վարքագծով։ Ջերմություն ունեցող երեխան չի ցանկանում հեղուկեր խմել և ունենում է հոգնածության զգացում։
Ջերմության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկներ և ջերմության իջեցման համար նախատեսված դեղորայքի ճշգրիտ օգտագործում։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



