Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դեմիրթաշ. Էրդողանն ուզում է իր խալիֆայությունը տարածել բոլոր իսլամական տարածքների վրա

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայում ապրելն օրըստօրե ավելի վտանգավոր է դառնում: Այս մասին  Le Temps-ի հետ զրույցում ասել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալեհադին Դեմիրթաշը: Նրա դեմ արդեն 87 գործ է բացվել: Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար:

Ձեզ սպառնու՞մ  են բանատարկությամբ:

Հիմա իմ դեմ 87 գործ է բացվել: Դրանցից որեւէ մեկով ինձ կարող են բանտ նստեցնել: Ինձ մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամակցելու եւ անգամ այն ղեկավարելու մեջ:

Դուք երբեւէ մտածե՞լ եք Թուրքիա չվերադառնալու մասին:

Ոչ, ես շատ անելիքներ ունեմ: Օրերս ես պետք է հանդիպումներ ունենամ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի դեմ: Կան նաեւ Քուրդիստանում այլ քաղաքական կոնգրեսներ, որոնց ես պետք է մասնակցեմ: Սակայն գլխավորը ընտանիքներին աջակցելն է, որոնց տներն ավերվել են Քուրդիստանի արեւելքում:

Ինչպիսի՞ն է վիճակը քրդաբնակ շրջաններում:

Շատ բարդ: Կառավարական ուժերը 70 տոկոսով ավերել են աղքատ շրջանների շատ քաղաքներ: Ավելի քան 500 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:  Անգամ Սիրիայում նման մասշտաբի ավերածություններ չեն եղել: Դրանք նորից կառուցելը դժվար կլինի, կառավարությունը չի օգնի:

Մի՞թե Եվրոպան պետք է նաեւ Թուրքիայից սպասի քուրդ փախստականների:

Եթե այսպես շարունակվի, Եվրոպան կարող է տեսնել ոչ միայն քրդերի, այլ նաեւ ապաստան խնդրող թուրքերի: Թուրքիայում ապրելն օրեցօր վտանգավոր է դառնում: Էրդողանի ծայրահեղական քաղաքականությունը տանում է հասարակության բեւեռացման: Շատերն անգամ վախենում են էթնիկ պատերազմից: Փախստականների խնդիրը լուծելու համար եվրոպացիներն ուզում էին համագործակցել Էրդողանի հետ, սակայն ստացվեց հակառակը: Սպանվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, Եվրոպան ոչինչ չի ասում, որովհետեւ պարզապես Էրդողանը սպառնում է փախստականների խնդրով:

Սիրիայում եւ Իրաքում քրդերը պայքարում են իրենց պետության ստեղծման համար: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Իրենց ապագան կարող են որոշել միայն նրանք, իսկ մենք կպաշտպանենք այդ որոշումը: Դա կարող է լինել անկախություն կամ դաշնություն, բայց որոշողը նրանք են: Սակայն իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ քրդերը չեն կարող ընդունել նախկին կյանքը, առանց  որեւէ կարգավիճակի:

Ինչպե՞ս են քրդերին վերաբերվում Թուրքիայում:

Թուրքիայում քրդերը նույնպես անկախության իրավունք ունեն: Սակայն այս պահին նրանք մեծամասամբ պայքարում են գոյության իրավունքի համար: Թուրքիայում որոշումը կարող է տարբերվել Իրաքում եւ Սիրիայում կայացրած որոշումից: Թուրքիայում քրդերը ցաքուցրիվ են ապրում, շատերը՝ խոշոր քաղաքներում: Առանց ժողովուրդների իրավունքների հարգանքի, մեզ մոտ ժողովրդավարություն չի կարող լինել: Պետք է տարածաշրջանային ինքնավար կառավարություն ունենալ:

Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիան 10 տարի անց:

Կարճ ժամանակահատվածում իրավիճակը կարող է վատանալ, սակայն միջնաժամկետ ապագայում Էրդողանը կկորցնի իշխանությունը, եւ ի հայտ կգան այլ ուժեր: 10 տարուց նրա կուսակցությունը կանհետանա քաղաքական բեմից, իսկ իշխանությունը կարող է անցնել ժողովրդավարական կոալիցիային: Թուրքիան կարող է նորից դառնալ ազատության երկիր:

Ի՞նչ է ուզում Էրդողանը:

Նա տոտալիտար եւ կրոնական ռեժիմ է ուզում: Ուզում է իշխանությունը կենտրոնացնել եւ իր խալիֆայությունը պարտադրել բոլոր իսլամական տարածքներին, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ էր:

Ի՞նչ կարող է անել Եվրոպան:

Եվրոպան պետք է պաշտպանի իր արժեքները: Թուրքիան ԵՄ անդամ դառնալու թեկնածու է: Եվրոպան իրավունք ունի հետեւել, թե ինչ է կատարվում Թուրքիայում, համապատասխանում է արդյոք Թուրքիան եվրոպական իրավունքին: Պատկերացրե՛ք, որ Շվեյցարիան ուզում է ԵՄ անդամ դառնալ, սակայն տանկերով ոչնչացնում է իր քաղաքները: Ձեր կարծիքով Բրյուսելն առհասարակ չի՞ արձագանքի: Չե՞ն խախտվում Եվրամիության հիմնարար սկզբունքները: Էրդողանի հետ իր հարաբերություններով ԵՄ-ն հարցականի տակ է դրել բոլոր ժողովրդավարական արժեքները: Ես մեկ անգամ չեմ առաջարկել Եվրախորհրդարանի քաղաքական խմբերին հանձնաժողով ստեղծել Թուրքիայում քրդական խնդրի մշտադիտարկման համար: Էրդողանին 3 մլրդ տալու փոխարեն եվրոպացի առաջնորդները կարող էին աջակցել այդ որոշմանը:

Գերմանիայի խորհրդարանն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ կփոխվի դրանից:

Այդ փաստերի լուսաբանումը միշտ շատ կարեւոր է: Հաշվի առնելով այն, որ Գերմանիան ընդունեց իր պատասխանատվությունը այն ցեղասպանության համար, որի հետ դա կապված է: Դա ժողովրդավարության հաղթանակ էր, դրա համար 101 տարի պետք եղավ: Այսօր սպանում են քրդերին: Արդյոք պետք կլինի եւս 101 տարի սպասել, որպեսզի դա դատապարտեն: Որոշումը լավն է, սակայն դրա համար ընտրած պահը վիճելի է:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества