Ճապոնիայում անոմալ շոգը 32 մարդու կյանք է խլել
ОБЩЕСТВОՃապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 11,2 հազար մարդ է հոսպիտալացվել, 32 մարդ՝ մահացել երկրի տարածքի մեծ մասում հաստատված տապի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, տվյալներ է ներկայացրել օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակաշրջանի վերաբերյալ:
Առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի պրեֆեկտուրայում, որտեղ հոսպիտալացվել է 971 մարդ: Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 11-ին Կիոտո, Նարա եւ Նագոյա քաղաքներում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



