Ֆիզմաթ դպրոցում կգործի «Պատանի ջավիստ» խմբակ 9-11-րդ դասարանցիների համար
ЭКОНОМИКАԱմառային արձակուրդներից հետո Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում կգործի «Պատանի ջավիստ» խմբակ 9-11-րդ դասարանցիների համար: Այն հնարավոր է դարձել «Սիներջի» ընկերութան և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական ծրագրÕ « շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ-ից, «Սիներջի» ընկերության աշխատակիցները արդեն հանդիպել են աշակերտների հետ՝ ներկայացնելով Ջավա տեխնոլոգիայի և, առհասարակ, ՏՏ ոլորտում աշխատելու առավելություններն ու հեռանկարները: Ընկերությունը ոգևորությամբ հայտնում է, որ «Պատանի ջավիստ» խմբակին միացել են շուրջ 30 ֆիզմաթցիներ, և նրանց փորձառու մասնագետները խմբակի աշակերտներին կօգնեն ծրագրավորման լեզվի կողմնորոշման և ընտրության հարցում:
Ընկերության և դպրոցների հետ համագործակցությունը լինելու է շարունակական՝ հետագայում ընդգրկելով նաև հեռավոր շրջանների և արցախյան դպրոցներ:
ԻՏՁՄ-ի և ՏՏ ըներությունների կողմից իրականացվող «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը նպատակ ունի համագործակցության եզրեր ստեղծել հայկական ՏՏ ընկերությունների և դպրոցների հետ, բարձրացնել ոլորտիհետաքրքրությունը դպրոցականների շրջանում։ Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններըպարբերաբար այցելում են դպրոցներ, սեմինարներ անցկացնում, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանցհամար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը։
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը գործում է 2015 թ-ից: Ծրագրին արդեն միացել են Արփինեթ, Բարվա, Դինամիկա,Արանեա, Նաիրի համընկերություն, Մոնիտիս, Ինստիգեյթ Դիզայն, Հրազդան համընկերություն, Ինստիգեյթ Ռոբոտիքս, ԵրևակՏեխնոլոգիա, Էքսերգիա, Ինստիգեյթ ՈւԿ հիմնադրամ, Լևիաթան, Յուքոմ, Նեյշնլ Ինսթրումենթս, Մակադամիան, ԻնստիգեյթՄոբայլ, Պրոքսիմուս, Նյու Պասկալ, Ագնիան, ԲիոԱրտ, ՎՕԼՕ, ՎԵԲ, Ֆայմթեք, BitlisMen, SFL, XNTrends, Mersoft, Lynx և Սիներջիընկերությունները: