Գյուղապետի արտահերթ ընտրություններ Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում
ПОЛИТИКАՍյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Ախլաթյան եւ Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլի 4-ին Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսին ադրբեջանցիների հասցրած հարվածի հետեւանքով: Նշենք, որ թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել հունիսի 15-19-ն ընկած ժամակահատվածը, իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 19-21-ը՝ ժամը 18.00-ն: Թեկնածուներն իրենց նախընտրական քարոզչությունը կարող են իրականացնել հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 8-ը՝ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում:
Քրիստինա Տեր-Մաեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



