Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է բաժանվել Հենրիխ Մխիթարյանից
СПОРТԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է վաճառել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Kicker պարբերականը:
Թիմի առաջատարներ Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի տրանսֆերները վաճառելուց հետո գերմանական ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ևս մեկ առաջատար ֆուտբոլիստ թիմից չի հեռանալու, սակայն ակումբի ղեկավարները մտափոխվել են և պատրաստ են լսել հայ կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը: The Sun պարբերականը հաղորդել է, որ «Արսենալ»-ը Մխիթարյանի համար պայքարում առաջ է անցել և պատրաստ է նրա տրանսֆերի համար 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել: