Ներկայացվել է ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրության միասնական քաղաքականությունը
ЭКОНОМИКАՆերկայացվել է Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրության միասնական քաղաքականությունը: Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Սննդի արդյունաբերություն-Ռուսաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտները. Զարգացման հիմնական թրենդները ԵԱՏՄ-ի ընդլայնման պայմաններում և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելը» խորագրով համաժողովին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցի չներն իրազեկել են գյուղատնտեսական արտադրության միասնական քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Քննարկման օրակարգում եղել է հարցերի լայն շրջանակ` կապված սննդի արդյունաբերության զարգացման, գյուղմթերքների շուկայի կարգավորման, ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, տեխնոլոգիական «startup» -երի զարգացման հետ:
Համաժողովին նշվել է, որ, չնայած ճգնաժամային երևույթներին, 2015 թվականի ցուցանիշների համաձայն Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական արտադրությունում դրական միտումներ են նկատվել: Գյուղմթերքների արտադրության ծավալն ավելացել է 3 տոկոսով, իսկ սննդի և վերամշակման արտադրության ծավալը` 1,5 տոկոսով: