Առաջին խաղը նոր թիմում Գվարդիոլան կանցկացնի նախկինների դեմ
СПОРТԿատալոնացի Խոսեպ Գվարդիոլան անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ, որտեղից էլ տեղափոխվել է Պրեմյեր լիգա:
Ընկերական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում: Տոմսերի գինը սկսվում է 15 եվրոյից:
«Միշտ էլ հրաշալի հնարավորություն է «Բավարիայի» հետ խաղալը: Այդ հանդիպումը առավել կուրախացնի մեր նոր գլխավոր մարզիչին, քանի որ կխաղա նախկին թիմի դեմ: «Բավարիան» հրաշալի մրցակից կլինի նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս»,- գրում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Այս թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի նախորդ երկու մրցաշրջաններում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



