Արտակարգ դեպք Վանաձորում. մեղրի տարան կոտրվել է փողոցում, մեղուները հարձակվել են անցորդների վրա (Լուսանկարներ)
ОБЩЕСТВОՎանաձոր քաղաքում այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 13:30-ի սահմանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիներից մեկի ձեռքից 3 կգ. ապակե տարայով մեղրը Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկում ընկել և կոտրվել է, որի հետևանքով մեղրը տարածվել է ամբողջ մայթով մեկ: Թափված մեղրի վրա քիչ անց հավաքվել են ահռելի քանակությամբ մեղուներ, որոնք հարձակվել են անցորդների վրա: Այս պահին Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկն անանցանելի է, քանի որ մեղուներին ցրելու աշխատանքներ են տարվում: Տեղի բնակիչները օգնության են կանչել «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերությանը, որը ջրցան մեքենայով փորձում է ցրել մեղուներին:




1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



