«Բոկա Խունիորս»-ի նախկին ֆուտբոլիստը հնարավոր է համալրի Հայաստանի հավաքականը
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերաքրքրված է բելառուսական «Բելշինա»-ի 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Սամարյանի ծառայություններով:
Այդ մասին հայտարարել է «Բելշինա»-ի մենեջեր Սերգեյ Նովիկովը:
«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ մենք ունենք այդպիսիների: Տորես, Ֆամայե, Սամարյան: Ի դեպ, մենք բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով անձնագիր կտրամադրեն ու կհրավիրեն հավաքական»,- Tribuna.com-ի փոխանցմամբ՝ ասել է Նովիկովը:
Ֆակունդո Սամարյանը, ով հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի երիտասարդական թիմում, իսկ «Բելշինա»-ին միացել է այս տարվա հունվարին: Սամարյանն Արգենտինայի քաղաքացի է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



