Մերկելը չի հասկանում ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայի կողմից Բունդեսթագին ներկայացվող մեղադրանքները
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Է, թե անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 191 5 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ հայտնի Է, որ գոյություն ունի Գերմանիայի Բունդեսթագի եւ թուրքական կողմի երկու տարբեր կարծիք: Այդ կապակցությամբ ես անձամբ կշարունակեմ… հանդես գալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի բանակցություններ սկսելու օգտին: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն, առանց բացառության, ազատորեն ընտրված պատգամավորներ են, եւ այն պահանջներն ու հայտարարությունները, որոնք այժմ հնչում են Թուրքիայի կողմից, ես անհասկանալի եմ համարում»,-ասել Է Մերկելը՝ մեկնաբանելով Գերմանիայի ծագումով թուրք խորհրդարանականների հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որը նրանց, մասնավորապես, մեղադրել Է հայրենասիրության եւ իրենց երակներում թուրքական արյան բացակայության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



