Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տիգրանը զոհվեց հանուն խաղաղության, որ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում

ОБЩЕСТВО

Blognews.am-ը գրում է.

Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ: Անակնկալի գալով թշնամու հարձակումից՝  մղվել է առաջնագիծ, մտել թշնամու տանկերի մեջ, անողոք կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:


Գյումրիում տանկիստ Տիգրանենց  տանն ենք: Տունը լի է մարդկանցով: ԱՄՆ-ից մեր հայրենակիցները եկել են Հայաստան և հատուկ այցելել  Տիգրանի ծնողներին՝  իրենց հերոս զավակի արարքի համար շնորհակալություն հայտնելու: Եղբայրը՝ Ժորան, հյուրերին հավաքել է համակարգչի մոտ և հպարտորեն ցույց է տալիս տեսնյութերը, որտեղ Տիգրանն իր  տանկով ընդառաջ է գնում թշնամու տանկին ու ոչնչացնելով՝ հետ է գալիս: Հպարտությունը կրկնապատկվում է, երբ հյուրերն ասում են, որ Հայաստանից դուրս հայերը լսել են Տիգրանի արարքի մասին ու ճանաչում են հերոս տանկիստին:

«Այս համակարգիչն էլ է ինքը գնել, 11 տարեկանում գիշերները գնում էր հացի փուռ, ընտանիքին օգնում հաց թխել և գումար էր վաստակում»,-ասում է նա:

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Հայրը  բանակում տանկիստ էր եղել: Տիգրանն էլ անընդհատ նայելով հոր լուսանկարները, ոգեշնչվել ու շարունակել էր հոր գործը՝ ընտրելով մեխանիկ վարորդի մասնագիտությունը:  Պարոն Արամի խոսքերով նա 6 ամսում ավելի շատ բան էր սովորել ու կարողանում, քան ինքն իր ողջ ծառայության ընթացքում:

«Մեզ մոտ տանկային բիաթլոնում առաջին տեղը գրավեց, իսկ Ռուսաստանում մերոնք գնացին երկրորդ տեղը գրավեցին, ինքն էլ պիտի մասնակցեր հաջորդ բիաթլոնին: Մասնակցությունը երազանքի նման մի բան էր դարձել իր համար, պատրաստվում դրան, ասում էր, որ այդ մրցույթից T 90-ով է վերադառնալու, բայց իր բիաթլոնը եղավ մարտի դաշտում, ինքն էլ այնտեղ հաղթեց…»:

Տիգրանի մայրն հիշում է.

«Տիգրանին շատ դժվարությամբ ենք մեծացրել, մութ ու ցուրտ տարիներն էր: Բայց դա չխանգարեց նրա մարդ տեսակի ձևավորմանը: Աշխույժ էր, ուրախ ու աշխատասեր: Անհնար էր չնկատել նրա ներս մտնելը: Այնքան մեծ աղմուկով էր տուն գալիս, որ թվում էր մի քանի հոգով են:  Երբ մյուս որդիս էր ծառայում, Տիգրանին ասում էի՝ տես ինչ լավ է ծառայում եղբայրդ, փայլուն: Ասում էր՝ մամ, կտեսնես ես ավելի լավ եմ ծառայելու, իրենից էլ շնորհակալագիր ու պատվոգիր եմ ունենալու: Ու այդպես էլ արեց, կարճ ծառայության ընթացքում կրծքանշաններ, պատվորգրեր ու խրախուսական արձակուրդներ ստացավ: Ծառայությունից երբեք  չբողոքեց: Իրեն իսկական տղամարդու նման էր պահում: Մեզ ոչ մի հարցով չէր անհանգստացնում: Երբ իմանում էինք սահմանին անհանգիստ վիճակ է, այստեղից անհանգստացած զանգում էինք իրեն, ամեն կերպ հանգստացնում էր մեզ, ասում, որ տղերքը սահմանին ամուր կանգնած են, հանգիստ ապրեք, մամ ջան»:

Վերջին անգամ Տիգրանի հետ ապրիլի 2-ին խոսել: Ընտանիքի անհանգիստ հարցերին պատասխանել է ծիծաղելով, թե  իրենց մոտ այնքան հանգիստ է, որ անգամ կրակոցների ձայներ չեն լսվում:

Գումարտակի հրամանատարը պատմել է, որ նրանք ապշել են Տիգրանի մարտավարական հմտություններից: Այն, ինչ նրանք մեկ տանկով են արել, մի քանի տանկի գործ էր:  Տ72-ով T90-ի դեմ են կռվել: Նրանք այնքան պրոֆեսիոնալ են եղել, որ ոչ մի տանկ չի կարողացել նրանց հարվածել: Տիգրանի տանկը խոցվել է  SPIKE հակատանկային հրթիռի հարվածից: Ադրբեջանն իրավունք չուներ այդ հրթիռը կիրառել, եթե չկիրառեր, մեր տանկային գումարտակը այդ մարտում կհաղթեր: 

Եղբայրը  պատմում է, որ Տիգրանը  դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել և արագություն: Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, իսկ Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ: Բակում մեքենա ունեն, որը Տիգրանը երազում էր «թյունինգ» անել և ձևափոխել՝ արտաքնապես տանկի նմանեցնելով: Տիգրանի հայրն ու եղբայրը անպայման պետք է իրականացնեն որդու այդ երազանքը:

Տիգրանի հայրն ուզում է, որ մենք շենացնենք մեր երկիրը, զոհված տղաների կյանքերին արժանի կյանքով ապրենք:

«Թշնամին միշտ էլ զավթողական քաղաքականություն է վարելու, մեր տղաները պետք է զգոն լինեն ու մեր հողերի հանդեպ ոտնձգություններ թույլ չտան: Մենք պայքարել ենք ու պետք է պայքարենք՝ թե արյունով, թե զենքով: Տիգրանս  զոհվեց հանուն խաղաղության, որ  Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում»:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри