Խամես-Բակա զույգը հաղթանակ է պարգևում Կոլումբիային
СПОРТԱմերիկայի գավաթի խաղարկությունում շարունակվում է խմբային փուլը: A խմբի բացահայտ ֆավորիտ Կոլումբիայի հավաքականը շարունակում է անպարտելի ելույթները: Կոլումբիա-Պարագվայ հանդիպումն ավարտվել է Կոլումբիայի հաղթանակով 2-1 հաշվով:
Կոլումբիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը բացել է Կարլոս Բական հանդիպման 12-րդ րոպեին: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խամես Ռոդրիգեսը:Անցել է ևս 18 րոպե, և Կոլումբիան կրկնապատկել է իր առավելությունը: Անդրես Կարդոնայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Խամես Ռոդրիգեսը: Պարագվային միայն հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը:79-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վիկտոր Այալան: Հյուրերի կազմում խաղավարտին կարմիր քարտի է արժանացել Օսկար Ռոմերոն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



