Քեմերոնը հորդորել է՝ Մեծ Բրիտանիան չվերածել «փոքր Անգլիայի»
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայից դժգոհությունը չպետք Է նրա կազմից դուրս գալու պատճառ դառնա, չարժե Մեծ Բրիտանիան վերածել «փոքր Անգլիայի»: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ կայացած բանավեճի ժամանակ:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին:
«Հարկավո՞ր են արդյոք բարեփոխումներ Բրյուսելին: Այո: Հարկավո՞ր է արդյոք, որ ԵՄ-ի ինստիտուտներն ավելի թափանցիկ աշխատեն: Այո… Հարցն այն չէ՝ դուր է գալիս մեզ արդյոք Եվրախորհրդարանը: Ինձ այն դուր չի գալիս: Հարցն այն է, թե մեզ համար ավելի լա՞վ է, մենք ավելի ուժե՞ղ ենք նրանում: Մեզ հարկավոր է լինել այդ կազմակերպության մեջ, պայքարել Մեծ Բրիտանիայի շահերի եւ բրիտանական աշխատատեղերի համար: մենք նրանցից չենք, ովքեր պարզապես ելնում են ու գնում: Ինչ-որ բաներից անհանգստությունը չի կարող հեռանալու պատճառ դառնալ»,- ասել է Քեմերոնը:
Նա հորդորել է իր հայրենակիցներին՝ չքվեարկել «փոքր Անգլիայի» օգտին՝ նկատի ունենալով, որ Brexit-ը կբերի Մեծ Բրիտանիայի կողմից իր ներկայիս ազդեցության կորստին:
«Ես մտահոգված եմ, որ եթե մենք դուրս գանք, մեր տնտեսությունը կտուժի, որովհետեւ մենք կկորցնենք մուտքը մեզ համար կենսականորեն կարեւոր շուկա, եւ ես կարծում եմ, որ բրիտանացիների համար ճիշտ կլինի պայքարել հանուն Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում, այլ ոչ թե ընդունել «փոքր Անգլիայի» վերաբերյալ Նայջել Ֆարաջի առաջարկը»,- ասել է Քեմերոնը:
«Դա այն երկիրը չէ, որը մենք ցանկանում ենք ունենալ, այն երկիրը չէ, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար, եւ ես չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի մեր երկրի համար»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



