Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու
ЛАЙФԱյս մեթոդը նույնիսկ ամենաթոշնած կամ հիվանդ բույսերի հետ կարող է հրաշքներ գործել։ Բանանի կեղևը սենյակային բույսերի համար ամենաարդյունավետ պարարտանյութն է։
Բանանն իր մեջ պարունակում է մեծ թվով օգտակար նյութեր, որոնք ամրացնում են տնային և այգու բույսերի արմատները, նպաստում դրանց աճին և ծաղկմանը։
Բանանի կեղևով պարարտանյութ.
1. Պետք է նշել, որ բանանի միջուկը նույնպես շատ լավ պարարտանյութ է։ Տրորեք մեկ բանանը պատառաքաղով, ավելացրեք կես բաժակ ջուր։ Եթե ուզում եք շտապ օգնել որևէ «մեռնող» բույսի, ապա այս էքսպրես-միջոցը արագորեն նրան կվերադարձնի կյանքի։

2. Բանանի միջուկի և ջրի խառնուրդը կարելի է լցնել հողի մեջ։
3. Սակայն բանանի կեղևը ավելի էժան և հասանելի միջոց է, քան բանանի միջուկը։ Կեղևի վրա ջուր լցրեք և թողեք այդպես մեկ օր։

4. Խառնեք ստացված թուրմի 1 բաժակը 5 բաժակ սովորական ջրի հետ։
5. Մշտապես ջրեք բույսերը այդ հրաշագործ խառնուրդով։
6. Ուշագրավ է, որ բանանի կեղևը այս առումով կարելի է օգտագործել մի քանի անգամ։ Կրկին նույն կեղևի վրա ջուր լցրեք և հավատացած եղեք, որ այն կրկին կգործի նույն էֆֆեկտը բույսերի համար։

.jpg)
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



