Բաժանեք սոխը 4 մասի և դրեք տանը. Ահա՝ ինչու
ЛАЙФՈղջ աշխարհում մարդիկ սոխն օգտագործում են տարատեսակ ճաշատեսակներ պատրաստելու համար։ Սակայն կան բազմաթիվ գիտական ապացույցներ, թե սոխն ինչպիսի հատկություններ ունի, որոնք կարող են բարելավել առողջությունը։
Սոխը կարող է օգնել պայքարել գրիպի դեմ
Հազարավոր տարիներ ի վեր հայտնի է, որ սոխը կարող է օգնել պայքարել գրիպի դեմ։ Չինական բժշկության մեջ այն կիրառվում է որպես ուժեղ բուժիչ միջոց։ Անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ընդունում, որ սոխը կարող է օգնել բրոնխիտի, հազի և շնչառական վարակների ժամանակ։
Վերոնշյալ հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ընդամենը սոխը կտրել 4 մասի և դնել տանը։ Սոխը կարողանում է կլանել օդում գտնվող հարուցիչները և կանխում է դրանց հայտնվելը օրգանիզմում։
Սոխի մեջ առկա ծծմբային միացությունները, եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները ունենբակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Ապացուցված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։
Սոխի մեջ առկա սուլֆօքսիդները արդյունավետ են սրտի հիվանդությունների և քաղցկեղի կանխման համար։ Այն նաև բարելավում է իմունային համակարգը, որն էլ հաջողությամբ պայքարում է տարբեր հիվանդությունների դեմ։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



