Ավանդական բաղադրատոմս.Սպաս
ЛАЙФԲաղադրիչներ
- համեմ - 1 կապ
- բլղուր - 100գր
- մածուն - 500մլ
- ալյուր - 2ճ/գդ
- սոխ - 1 գլուխ
- թթվասեր - 2ճ/գդ
- ձու - 1 հատ
- աղ
Պատրաստման եղանակ
- Բլղուրը լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:

- Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:

- Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել:
Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:
- Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:

- Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:

- Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի և անցնել համտեսելուն:

Այս հրաշալի թարմեցնող ապուրը պարզապես անփոխարինելի կլինի ամռան տապին սառը վիճակում, կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում 
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



