Գյումրիում 7 մարդու մահվան հանգեցրած վթարի գործով ամբաստանյալը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
ОБЩЕСТВОԳյումրիում յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Որոշումը հրապարակվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում: Վճիռը չի բավարարում ամբաստանյալի դատապաշտպան Լիանա Բալյանին, ով մտադիր է իր պաշտպանյալի համաձայնությունն ունենալուց հետո Վերաքննիչում բողոքարկել դատարանի վճիռը: «Եթե ինձ մնար, ես հենց այսօր կբողոքարկեի այս դատավճիռը, սակայն նախ պետք է ստանամ Մանվել Վարդանյանի համաձայնությունը»,- ասաց Բալյանը` ընդգծելով, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպում իր պաշտպանյալի հետ:
Դատախազը Վարդանյանի համար դատարանից 9 տարի էր պահանջել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



