Արգելված Է 2,3 հազար ագրեսիվ մարզասերների մուտքը Ֆրանսիա. Figaro
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիան արգելել Է տարբեր երկրներից ֆուտբոլի ավելի քան 2,3 հազար ագրեսիվ մարզասերների մուտքը երկիր՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անվտանգության ապահովման շրջանակներում, որը կսկսվի հունիսի 10-ին Ֆրանսիայում: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել Է Figaro թերթը:
«Առանց հապաղման, առնվազն 2 հազար 355 ագրեսիվ մարզասերներ, որոնց իրենց հայրենիքում արգելված Է այցելությունը մարզադաշտեր, ստացել են Ֆրանսիայի տարածք մուտքի արգելք եւ նախազգուշական նպատակներով գրանցվել որոնվող մարդկանց ցուցակում»,- մեջբերում Է թերթը ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:
Հասարակական կարգի պահպանության եւ մարզասերների ընդհարումների կանխման համար Ֆրանսիայի տարածք են ժամանել 180 ոստիկաններ մարզական մրցմանը մասնակցող երկրներից: Կարգի պահապանները կգտնվեն մարզադաշտերում, ֆան-գոտիներում, օդանավակայաններում եւ կայարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



