Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյումրիում անցկացվում է երկրաշարժի դեպքում պաշտպանվելու ուսումնավարժություն

ОБЩЕСТВО

ՀՀ ԱԻ նախարարությունը« Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ« Գյումրիում  իրականացնում է 5 փրկարարական ջոկատների համատեղ երկօրյա վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Բացի ԱԻ նախարարությունից, «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով ուսումնավարժության մեջ ընդգրկված են նաև գրեթե բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական նպատակներն են` ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև կառավարման մարմինների միջև փոխգործակցության կա զմակերպումը, միջազգային օգնության հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը: Միևնույն ժամանակ, վարժանքի խնդիրներից մեկը  տեղում օգնության ժամանած փրկարարական և մարդասիրական օգնություն տեղափոխող թիմերին, ընդունող երկրի կողմից ցուցաբերվող աջակցության դրույթների և սկզբունքների ուսուցանումն է:

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին  աղետների ռիսկի կառավարման «Սենդայի» գործողությունների ծրագիրը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանը:

Ինչպես տեղեկացրեց ԱԻ նախարարության Բնակչության պաշտպանության և աղետներիհետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ, ուսումնավարժության ղեկավար ՀովհաննեսԵմիշյանը, վերջին 4 տարում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձ է արել զարգացնել կարողությունները՝ համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին: «Այս ընթացքում պատրաստվել է 5 թիմ՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռիի և Երևանի թիմերը, որոնք իրենց կարողություններով համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Երևանի թիմը  ՄԱԿ-ի կողմից միջազգակին որակավորում է ստացել: Այս 5 թիմերի հետ անցկացվում է 36-ժամանոց ուսումնավարժություն, որը մոտեցված է իրականին՝ նրանք նախապես վարժանքի ժամը չեն իմացել, միայն այն, որ Շիրակում է և ստանալով ազդարարում՝ իրականացրել են իրենց հավաքը և տեղափոխվել են  Շիրակ: Այս թիմերը դեռ հունիսի 7-ից հասել են տեղ և աշխատում են»,-նշեց Հովհաննես Եմիշյանը՝ ընդգծելով, որ թիմ երից յուրաքանչյուրն ունի կառավարում, որոնում, փրկում, բժշկական տարրեր և համակողմանի ապահովում և ի վիճակի է 7 օր՝ 24 ժամով անընդհատ մի տեղում աշխատել:

Թիմերը ստեղծվել են Շվեցարիայի ֆինանսական և փորձագիտական օժանդակությամբ: Այս վարժանքը վերջինն է շվեցարական փորձագետների մասնակցությամբ, որոնք մի քանի տարի շարունակ աջակցել են այս խմբերի ձևավորման գործին: Այսուհետև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ինքնուրույն է շարունակելու այս խմբերի կառավարումը:

Վարժանքի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, տարբեր նախարարությունների, մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելեցին իրականացվող վարժանքերի տարածքներ, հետևելով հայ փրկարարների գործողություններին, որոնք իրականին մոտ տարբեր փրկարարական իրավիճակներ էին:

«2004 թվականից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փրկարարության և արձագանքման  տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարար, 540 բուժաշխատող և 2400 հրշեջ է ուսուցում անցել և ապահովվել հանդերձանքով ու սարքավորումներով՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի  կողմից մշակված ստանդարտներով: Շվեցարիան սկսել է ծավալել իր առաջին գործողությունները Հայաստանում դեռևս 1988 թվականից, երբ այդ երկրի փրկարարները օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությա նը  Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,- իր խոսքում  նշեց Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը: 

Արմենուհի Մխոյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри