Բրիթնի Սփիրսը բացահայտել է բարեկազմ լինելու գաղտնիքը
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Բրինթի Սփիրսը ուղղակի ծաղկում է. նա նիհարել է և անգամ թեժ շոու ներկայացրել Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Մի խոսքով Բրիթնին ամբողջությամբ վերադարձրել է փոփ-արքայադուստեր իր կոչումը։
Բացի այդ Բրինթի Սփիրսը ամեն օր կիսվում է իր հաջողություններով՝ հիանալի կազմվածքը պահպանելու հարցում։ Հասկանալի է, որ առանց մշտական պարապմունքների հնարավոր չէ։ Նախօրեին Բրիթնին հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրում է գետնից 30 հրում կատարելու իր հմտությունը՝ մարզիչ Լարի Ռուդոլֆի հետ։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Բրիթնին խոստովանել է, որ ֆիզիկական ակտիվությունը չպետք է նվազի, երբ դուք դուրս եք գալիս մարզադահլիճից։
«Ես շատ վազում եմ, շատ լողում և շատ պարում։ Օրինակ երեկ պարել եմ ամբողջ երեկո»: Հենց մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է երգչուհուն հնարավորություն տալիս ուտել այն, ինչ ցանկանում է։
«Տակո, պիցցա.. Բայց ես ամենաշատը սիրում եմ քաղցրեղեն, հատկապես պաղպաղակ», -խոստովանում է երգչուհին։






1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



