Հալեպում հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ են տուժել զինյալների գնդակոծումներից
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան 100 խաղաղ բնակիչներ են տուժել «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծումների սաստկացման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: «Տուժել են ավելի քան 100 խաղաղ բնակիչներ, զոհվածների թիվը հասնում Է տասնյակների»,- ասել Է նա:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ գնդակոծումները կրում են ոչ ընտրողական բնույթ, թիրախներն են ոչ միայն կառավարական զորքերի դիրքերը, այլեւ բնակելի թաղամասերը, տները, խանութները, դեղատները:
«Զինյալների գնդակոծումների զոհերը հիմնականում բնակավայրերի խաղաղ բնակիչներն են»,- նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



