Եվրոպացիների 70 տոկոսի կարծիքով՝ Brexit-ը բացասաբար կազդի Եվրամիության վրա
МЕЖДУНАРОДНОЕՄիգրացիոն եւ տնտեսական ճգնաժամի կապակցությամբ ավելի ու ավելի մեծ թվով եվրոպացիներ են բացասական վերաբերմունք հայտնում Եվրամիության նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման Pew Research Center ամերիկյան կենտրոնի սոցիոլոգիական ուսումնասիրման արդյունքները:
Ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ հարցման մասնակիցների ընդամենը 51 տոկոսը դրական վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ այն դեպքում, երբ 47 տոկոսը հոռետեսականորեն Է տրամադրված ԵՄ-ի նկատմամբ: Հարցվածների միջին հաշվով 42 տոկոսն այն կարծիքին Է, որ իրենց երկրները պետք Է ավելի մեծ իշխանություն ունենան:
Հարցման համաձայն՝ եվրոպական ինստիտուտի հիմնական կողմնակիցների թվում են Լեհաստանի քաղաքացիների 72 տոկոսը եւ Բուլղարիայի քաղաքացիների 61 տոկոսը: Հույների միայն 27 տոկոսը, ֆրանսիացիների 38 տոկոսը եւ իսպանացիների 47 տոկոսը դրական վերաբերմունք ունեն ԵՄ-ի նկատմամբ: Բրիտանացիների 44 տոկոսն Է ԵՄ-ն լավ երեւույթ համարում, ինչպես նաեւ շոտլանդացիների 53 տոկոսը:
Ինչպես նշում Է կենտրոնը, դժգոհության հնարավոր պատճառների թվում կարող են լինել միգրացիոն ճգնաժամը եւ տնտեսական խնդիրները: Հարցվածների մեծամասնությունը կարծում Է, որ Բրյուսելը գլուխ չի հանում Եվրոպայում միգրանտների խնդրից: Հարցվածներից շատերը նաեւ դժգոհ են տնտեսական ճգնաժամի նկատմամբ ԵՄ-ի գործողություններից:
Չնայած ԵՄ-ի նկատմամբ հոռետեսական տրամադրություններին, հարցվածների 70 տոկոսը կարծում Է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բացասաբար կազդի եվրոպական հաստատության վրա:
Հարցմանը, որն անցկացվել Է 2016 թվականի ապրիլի 4-ից մինչեւ մայիսի 12-ը, մասնակցել են ԵՄ-ի տասն անդամ պետությունների գրեթե 10,5 հազար քաղաքացիներ:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի (ԵՄ-ից դուրս գալու) կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար Է:



