Բակո Սահակյանն արժեւորել Հայ դատի գործունեւությունը Արցախին սատարելու ուղղությամբ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման եւ Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարեւոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



