Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար
ОБЩЕСТВОՍրտի հետազոտություն անցնելու նպատակով հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ և «Առաջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվել է բավարար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտնել է Բերլուսկոնիի բժիշկ Ալբերտո Ձանգրիլլոն:
Նախկին վարչապետին այցելել են նրա դուստրը և որդին, ովքեր հաստատել են, որ Բերլուսկոնին իրեն լավ է զգում: Վերջին շաբաթների ընթացքում Բերլուսկոնին ստիպված է եղել շատ գործուղումների մեկնել: Հնարավոր է, որ նման լարվածությամբ է պայմանավորված կրծքավանդակի շրջանում անհարմարության զգացողությունը: Նրա հոսպիտալացումը մերձավորների համար անակնկալ չի եղել, քանի որ հետազոտությունը նախօրոք պլանավորված էր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



