Արցախի նախագահն այցելել է Բելգիայում ՀՀ դեսպանություն
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակիցների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝ հավելելով, որ, համադրելով Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



