«Ռեալը» հրաժարվել է վաճառել Խամեսին
СПОРТՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր չեն վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է «AS»-ը։
Հաղորդվում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», սակայն իսպանական ակումբը մերժել է բոլոր առաջարկները։ Նշվում է, որ թեև թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաճախ 24-ամյա ֆուտբոլիստին թողնում էին պահեստայինների նստարանին, նա կարևոր է ակումբի՝ հարավամերիկյան շուկայում մեդիա-պլանների համար։
Այժմ Խամեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



