«Պարբրիսը գնա փոխի...». Դավիթ Հարությունյանին սպասարկող մեքենան փոխվել է.«Հրապարակ»
ОБЩЕСТВО«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սպասարկող մեքենան փոխվել է: Մինչեւ վերջերս նրան սպասարկում էր 1-2 տարի առաջ գնված Honda CR-V քաղաքային արտաճանապարհային մոդելը: Այսօր նրան սպասարկող մեքենայի պետհամարանիշը` 003 LL 55, փակցված է 2011 թ. թողարկման նոր սերնդի BMW 523-ի վրա:
Երբ հարցրինք, թե ինչու են փոխել մեքենան եւ ինչ են արել նախորդը, Հարությունյանն ասաց, որ Honda-ն սպասարկման մեքենա է, իսկ սա հին մեքենա է, նոր չեն գնել: Երբ նկատեցինք, որ հին, բայց լավ մեքենա է (բիզնես-դասի BMW է, այն էլ՝ նոր սերնդի), նախարարը հոգոց հանեց. «Հա, պարբրիսը գնա փոխի...»: Խեղճ կառավարություն, օպտիմալացման դարդից ինչ օրի են հասել, մի «պարբրիս» էլ չեն կարողանում փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
5
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»



