Ադրբեջանում արժեզրկումը գերազանցել է 10 տոկոսը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում սպառման ապրանքների եւ ծառայությունների գները 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,4 տոկոսով աճել են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Նշվում է, որ պարենամթերքի գներն աճել են 11,9 տոկոսով, ոչ մթերային ապրանքների գները` 15,3 տոկոսով, իսկ ծառայությունները թանկացել են 4,4 տոկոսով:
Ընթացիկ տարում Ադրբեջանում ներկայում միջին տարեկան արժեզրկումը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից 7,9 տոկոսով բարձր է: 2015 թվականի արդյունքներով արժեզրկումն Ադրբեջանում կազմել էր 12 տոկոս:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



