Դանակահարություն` Լոռիում
ОБЩЕСТВО2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Վահագն Արմենի Թորոսյանը:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 08-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Վահագն Թորոսյանը ճանաչվել է տուժող, սակայն դեղորայքի ազդեցության ներքո գտնվելու պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ` երիտասարդի ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարածի անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



