Խոլեստերինը ոչ միշտ է վնասակար սրտին. Գիտնականներ
ЛАЙФՄասնագետները լայնածավալ փորձարկում են արել, և պարզել, որ խոլեստերինը ոչ միշտ է սրտի արատներ առաջացնում: Գիտնականները հակված են այս հիվանդությունները կապել ուրիշ հանգամանքների հետ: Նրանք նաև մերժել են այն գաղափարը, թե ձուն ու կարմիր միսը ազդում են խոլեստերինի ընդհանուր մակարդակի վրա:
Հետազոտության արդյունքում մասնագետները անալիզ են արել 42-ից 60 տարեկան 1032 առողջ տղամարդկանց կամավորների խմբի հետ։ Նրանց սննդակարգին հետևել են մոտ 20 տարի, ինչը թույլ է տվել մասնակիցների մեկ երրորդի մոտ ApoE24 գենը հայտնաբերել, որը սրտային հիվանդություններ է առաջացնում: Այդ կերպով, գիտնականները, ովքեր հաշվի էին առնում տղամարդկանց տարիքը, վատ սովորությունները ու մարմնի քաշը, մերժել են այն միտքը, թե կապ կա խոլեստերինի ու հիվանդությունների միջև:
Մասնագետների կարծիքով ամենակարևոր հանգամանքը խոլեստերինով հագեցած մթերքների չափավոր օգտագործումն է ու առողջ ապրելակերպը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



