Բեռլինում մեկնարկում Է միկրոբնակարանների կառուցման ծրագիրը
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինում մեկնարկում Է միկրոբնակարանների մոդուլային կառուցման ծրագիրը, որը կոչված Է լուծել մատչելի ուսանողական բնակարանների դեֆիցիտի խնդիրը: Կառուցված շենքերը կարող են նաեւ օգտագործվել միգրանտներին տեղավորելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Global Construction Review-ին:
Ծրագրի շրջանակներում կառուցվող առաջին շենքերը կհայտնվեն Լիխտենբերգ վարչական օկրուգի տարածքում: Ընդամենն այստեղ կտեղակայվեն 129 միկրոբնակարաններ՝ յուրաքանչյուրը 16 քառակուսի մետր մակերեսով: Մինչեւ 2020 թվականը Բեռլինում պլանավորվում Է կառուցել նմանատիպ 2,5 հազար միավոր բնակարան:
Մոդուլային շինարարության հայեցակարգը թույլ Է տալիս կրճատել նախագծերի իրականացման ժամկետները: Բացի այդ, այս տեխնոլոգիայով կառուցվող տները համարվում են «ճկուն», այսինքն՝ դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ որպես ուսանողական հանրակացարաններ, ծերանոցներ, նաեւ փախստականներին տեղավորելու համար: Շենքերի ծառայության ժամկետը 40 տարի Է:
Numbeo պորտալի տվյալներով՝ 2016 թվականի հունիսին Բեռլինի կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել Է 4,074 հազար եվրո: Կենտրոնի սահմաններից դուրս մեկ քառակուսի մետրի միջին արժեքը 2,672 հազար եվրո Է:



