Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն, զոհերի թիվը հասել է 28-ի
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք հունիսի 9-ին որոտացել են Իրաքի մայրաքաղաքի երկու շրջաններում: Այդ մասին հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ալիքի տվյալներով՝ երկու ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի: Ավելի վաղ նշվել Էր 22 զոհերի եւ 70 վիրավորների մասին:
Առաջին պայթյունը տեղի Է ունեցել Բաղդադի արեւելյան շրջանում գտնվող առեւտրական թաղամասում. այնտեղ ահաբեկիչները պայթեցրել են ճամփեզրին կայանված ավտոմեքենան, որում պայթուցիկ Է եղել: Գրեթե միաժամանակ իրավապահ մարմինները հայտնել են երկրորդ գրոհի մասին. ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչն Էր, հօդս Է ցնդել Բաղդադի հյուսիսային արվարձանի բանակային պահակակետում:
Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողությունները կապում են Էլ Ֆալուջայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենարանի վրա իրաքյան բանակի հարձակման հետ: Այդ բնակավայրը գտնվում Է Անբար արեւմտյան նահանգում եւ ԻՊ-ի հսկողության տակ Է 2014 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



