Հալեպում ավելի քան 15 մարդ է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՀալեպում ավելի քան 15 մարդ Է զոհվել, տասնյակ բնակիչներ վիրավորվել են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալների գնդակոծումների հետեւանքով: Այդ մասին հունիսի 9-ին հայտնել Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ զինյալները փորձել են գրավել քրդական Շեյխ-Մաքսուդ թաղամասը եւ Հալեպի նահանգի Խանդրաթ բնակավայրը:
«Ձախողված գիշերային գրոհից հետո այդ շրջանները գնդակոծման են ենթարկվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից եւ ականանետներից: Զինյալները կրակում Էին Կոստելո շրջանից եւ Մուհաիմ-Խանդրաթ բնակավայրից:
Գնդակոծումները կրում Էին ոչ ընտրողական բնույթ, կրակի տակ Էին հայտնվում ինչպես կառավարական ուժերի դիրքերը, այնպես Էլ բնակելի թաղամասերը: Զոհվածների թիվը 15-ից ավելի Է, վիրավորները հաշվվում են տասնյակներով»,-ասել Է Կենտրոնի ներկայացուցիչը:
Վերջին օրերին Հալեպի նահանգում կատաղի մարտեր են մղվում զրահատեխնիկայի կիրառմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



